•
առջևի ուղևորի նստատեղի վրա մեքենայի մանկական նստատեղը
տեղադրելիս հնարավորինս հետ տարեք տրանսպորտային միջոցի
նստատեղը՝ առանց ամրագոտու շարժի վրա ազդելու:
2. Քաշեք ISOFIX կարգավորման բռնակը (4) և մյուս ձեռքով հանեք ISOFIX
ֆիքսատորը (5) մինչև այն կողպվի իր դիրքում: Նույնը կրկնեք ISOFIX
ֆիքսատորը (5) մյուս կողմից արձակելու համար:
ISOFIX ֆիքսատորները պետք է արձակվեն ինքնուրույն:
3. Տեղադրեք մեքենայի մանկական նստատեղը մեքենայի մեջ
համապատասխան նստատեղի վրա:
4. Հրեք ISOFIX ֆիքսատորները (5) ISOFIX խարսխման կետերի մեջ (6)
այնքան ժամանակ, մինչև դրանք չփակվեն լսելի «կտտոցով»: ISOFIX-ի
անվտանգության երկու ցուցիչները (7) կարմիրից կդառնան կանաչ:
5. Համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղն ամրացված է՝ փորձելով
դուրս քաշել այն ISOFIX խարսխման կետերից (6):
6. Մեքենայի մանկական նստատեղը կարող է բերվել տարբեր նստելու
կամ թեք դիրքերի՝ սեղմելով ISOFIX-ի կարգավորման բռնակը (4) և
շարժելով մեքենայի նստատեղը առաջ կամ հետ: Տե՛ս «ԹԵՔ ԴԻՐՔԵՐԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» գլուխը
Եթե տրանսպորտային միջոցի գլխի հենակը խանգարում է, քաշեք
այն դեպի վեր ՝ առավելագույն չափով կամ հեռացրեք ամբողջությամբ
(բացառությամբ դեպի ետ նայող նստատեղերի):
7. Ուղղեք վերին ամրացման ամրագոտին (8) ուղիղ տրանսպորտային
միջոցի նստատեղի վրայով և ամրացրեք այն՝ օգտագործելով Ձեր
տրանսպորտային միջոցի խարսխման կետի զսպանակեռիկը։
Վերին ամրացումը կարելի է երկարացնել՝ սեղմելով վերին ամրացման
կարգավորման կոճակը (20):
Անցկացրեք վերին ամրագոտին մեքենայի գլխի հենակի տակով։ Երբեք
մի անցկացրեք վերին ամրագոտին մեքենայի գլխամասի վրայով։
8. Ձգեք վերին ամրագոտին (8) այնքան ժամանակ, մինչև վերին
ամրագոտու անվտանգության ցուցիչը (9) կանաչի:
Եթե կողմնային հարվածի գծային պաշտպանությունը (L.S.P.) խանգարում
է տրանսպորտային միջոցի դռանը, կամ եթե այն զբաղեցնում է ուղևորի
նստատեղի տարածքը, հնարավոր է հանել այն:
Կատարեք հետևյալ քայլերը՝ կողմնային հարվածի գծային
պաշտպանությունը հանելու համար (L.S.P.) (23).
1. Հանեք մեքենայի մանկական նստատեղի ծածկոցը թիկնակի կողքերից:
2. Սեղմեք կեռիկները, որոնք ամրացնում են կողմնային հարվածի գծային
պաշտպանությունը (L.S.P.), (23) դեպի մեքենայի մանկական նստատեղ
և քաշեք կողմնային հարվածի գծային պաշտպանությունը (L.S.P.) (23)
բացվածքից դուրս:
Կողմնային հարվածի գծային պաշտպանությունը (L.S.P.) վերատեղադրելու
համար (23), սեղմեք այն դեպի մանկական նստատեղի կողքին նշված
հատվածները:
Համոզվեք, որ այն մտել է մանկական նստատեղի կողային թևերի վրա
հատկացված բացվածքները:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՑ ՀԱՆԵԼԸ
Կատարեք տեղադրման քայլերը հակառակ հերթականությամբ:
1. Հեռացրեք վերին ամրագոտին (8):
2. Բացեք ISOFIX ֆիքսատորնեը (5) երկու կողմից՝ սեղմելով ISOFIX
արձակման կոճակները (10) և հետ քաշեք դրանք:
3. Քաշեք մեքենայի մանկական նստատեղը ISOFIX խարսխման կետերից (6):
4. Հեռացրեք մեքենայի մակական նստատեղը: Այնուհետև սեղմեք ISOFIX
կարգավորման բռնակը (4) և հետ տարեք ISOFIX ֆիքսատորները
(5) մինչև չզգաք թեթև դիմադրություն: Արձակեք կարգավորիչ
բռնակը և ամբողջովին հետ տարեք ISOFIX ֆիքսատորները (5) դեպի
տրանսպորտային դիրք:
ԹԵՔ ԴԻՐՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Այս մեքենայի մանկական նստատեղն առաջարկում է 3 նստելու դիրք։
1. Մեքենայի նստատեղը ցանկալի թեք դիրքում տեղադրելու համար
սեղմեք ISOFIX կարգավորման բռնակը (4) բուստերի առջևի հատվածի
ներքևի մասում (2) և առաջ քաշեք մեքենայի մանկական նստատեղը:
2. Մեքենայի նստատեղը թեք դիրքից նստած դիրքին վերադարձնելու
համար կրկին սեղմեք ISOFIX կարգավորման բռնակը (4) և ուղղորդեք
նստատեղը դեպի վեր՝ բուստերի վրա թեթև ճնշում գործադրելով (2):
ISOFIX ֆիքսատորի երեք ցուցիչ գծերը ցույց են տալիս
համապատասխան դիրքը:
Մեքենայի մանկական նստատեղը պետք է կարգավորված լինի նստած
դիրքերից մեկում՝ նախքան երեխայի նստելը:
ԳԼԽԻ ՀԵՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Կարգավորվող գլխի հենակը (11) կարելի է կարգավորել՝ օգտագործելով
գլխի հենակի հետևի մասում գտնվող կարգավորման բռնակը (12):
Կարգավորեք գլխի հենակն այնպես, որ առավելագույնը 2 սմ (մոտ 2 մատի
լայնություն) մնա երեխայի ուսի և գլխի հենակի միջև:
HY
165