hy
ՀԱՅԵՐԵՆ
զ) Չի թույլատրվում տաքացնել մարտկոցը կամ այրել:
Կրակն ու 130 °C -ից բարձր ջերմաստիճանները կարող են
հանգեցնել պայթյունի:
է) Հետևևք մարտկոցի լիցքավորման բոլոր
ցուցումներին և երբեք մի լիցքավորեք մարտկոցը
օգտագործման ուղեցույցում նշված՝ լիցքավորման
թույլատրելի ջերմաստիճանների սահմաններից դուրս
ջերմաստիճանային պայմաններում: Սխալ
լիցքավորումը կամ աթույլատրելի ջերմաստիճանային
պայմաններում մարտկոցի լիցքավորելը կարող է վնասել այն
և առաջացնել հրդեհի վտանգ:
3.6 Տեխսպասարկում
ա) Էլ. գործիքների վերանորոգումը վստահե՛ք միայն
պրոֆեսիոնալ մասնագետներին և բացառապես
օրիգինալ փոխարինող մասերի օգտագործմամբ:
Դրանով ապահովվում է էլեկտրական գործիքի
անվտանգությունը:
բ)Երբեք մի վերանորոգեք վնասված կուտակիչ
մարտկոցներ: Յուրաքանչյուր տեխսպասարկում պետք է
իրականացվի արտադրողի կողմից կամ լիազորված՝
հաճախորդների սպասարկման կենտրոնների կողմից:
3.7 Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
– Այս շահագործման ուղեցույցը ուղղված է տեխնիկական
գիտելիքներ և նմանատիպ սարքերով աշխատելու փորձ
ունեցող մասնագետներին: Եթե նմանատիպ գործիքներով
աշխատելու փորձ ընհանրապես չունեք, ապա նախքան
շահագործելը դիմեք փորձառու մասնագետների
օգնության:
– Շահագործման ուղեցույցի հրահանգներին չհետևելու
պատճառով առաջացած վնասների համար արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում:
Այս շահագործման ուղեցույցում պարունակող
տեղեկությունը առանձնացված է հետևյալ նշումներով.
Վտանգավոր է:
Նախազգուշացում վնասվածքներ ստանալու
կամ շրջակա միջավայրին սպառնող
վտանգների մասին:
Էլեկտրական հոսանքի հարված ստանալու
վտանգ:
Նախազգուշացում վնասվածքներ ստանալու
կամ էլ. հոսանքի հարված ստանալու
վտանգների մասին:
Ներքաշման վտանգ:
Նախազգուշացում վնասվածներ ստանալու
կամ մարմնի մասերի կամ հագուստի
ներսքաշման վտանգի մասին:
Ուշադրություն:
Նախազգուշացում նյութական վնասներ
կրելու մասին:
Ցուցում.
Լրացուցիչ տեղեկություն:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
ա) Ճակատամշակման սկավառակային սղոցները
նախատեսված են փայտի և փայտանման նյութերի
կտրման համար, այս սղոցները չեն կտրում երկաթե
մասեր, օրինակ ձողեր, երկաթե ձգաճոպաններ,
հեղույսներ և նմանատիպ առարկաներ: Զղոցման
փոշին խցանում է շարժվող մասերը, օրինակ ստորին
փաշտպանիչ պատյանը: Սղոցման ժամանակ առաջացող
կայծերը այրում են ստորին պատյանը, ներդիրներն ու այլ
պլաստմասսե մասերը:
բ) Մշակվող դետալը հնարավորության դեպքում
ամրացրեք սեղմակներով: Եթե բռնում եք մշակվող
դետալը ձեռքով, ապա միշտ պահեք ձեռքը
սղոցաթերթի յուրաքանչյուր կողմից առնվազն 100 մմ
հեռավորության վրա: Երբեք մի օգտագործեք այս
սղոցը շատ փոքր և այնպիսի դետալների սղոցման,
կտրման համար, որոնց հնարավոր չէ ամրացնել կամ
ձեռքով պահել: Եթե Ձեր ձեռքը շատ մոտ է սղոցաթերթին,
առկա է շփման արդյունքում վնասվածք ստանալու մեծ
վտանգ:
գ) Մշակվող դետալը պետք է անշարժ լինի, լավ
ձգված կամ հենված լինի աշխատանքային սեղանին:
Մի մոտեցրեք չամրացրած դետալը սղոցին, մի կտրեք
չամրացրած դետալը: Չամրացրած կամ թույլ ամրացրած
մշակվող դետալը կարող է մեծ արագության վրա դուրս
թռնել և վնասվածք առաջացնել:
դ) Սղոցեք մշակվող դետալը վերևից ներքև: Մի
սղոցեք ներքևից վերև դետալի միջով: Մեկ կտրվածք
կատարելու համար բարձրացրեք սղոցաշրջանակը,
տեղադրեք այն դետալի վրա, առանց կտրելու:
Այնուհետև միացրեք շարժիչը, իջեցրեք սղոցը և
սեղմելով անցկացրեք այն դետալի միջով: Ներքևից
վերև սղոցելու դեպքում սղոցասկավառակը կարող է
108
անկառավարելի դարնալ և դուրս թռնել դետալից
շահագործողի ուղղությամբ:
ե) Երբեք խաչած ձեռքերով մի պահեք դետալը կամ մի
բռնեք սղոցը: Դետալի, մշակվող նախապատրաստվածքի
խաչաձև բռնելը, այսինքն, աջ կողմից՝ ձախ ձեռքով և
հակառակը, կարող է շատ վտանգավոր լինել:
զ) Մի դիպչեք նեցուկին սղոցի միացված լինելու
ընթացքում: Մշտապես պահպահեք սղոցի սկավառակի
և ձեռքերի միջև նվազագույն հեռավորությունը` 100
մմ (վերաբերում է երկու կողմերին, օրինակ փայտի
թափոնը մաքրելու ժամանակ): Կարող եք չնկատել Ձեր
ձեռքի և սղոցի սկավառակի միջև վտանգավոր
հեռավորությունը և ծանր վնասվածք ստանալ:
է) Կտրելուց առաջ ստուգե՛ք դետալը: Եթե դետալը
ծռված է կամ թեքված, ամրացրեք այն նեցուկին
ծռված կողմով դեպի դուրս հեվնած դիրքով
Համոզվե՛ք, որ կտրման գծով սեղանի, դետալի և
նեցուկի միջև արանք չկա: Ծռված, դեֆորմացված
դետալները կարող են տեղաշարժվել և սկավառակը կարող է
խրվել դետալի մեջ: Դետալի մեջ չպետք է մեխեր կամ օտար
մարմիններ լինեն:
ը) Սղոցը շահագործեք միայն ազատ սեղանի վրա,
այնտեղ չպետք է լինեն այլ գործիքներ, փայտի
մշակման թափոն, միայն մշակվող
նախապատրաստվածքը պետք է լինի սեղանին:
Պտտվող սղոցի շփման մեջ մտնող մանր թափոններ,
չամրացված կտորներ կամ այլ առարկաներ կարող են մեծ
արագության տակ դուրս շպրտվեն:
թ) Կտրեք մեկական դեետալ: Իրար վրա շարած
դետալները հնարավոր չէ ապահով ամրացնել կամ ձգել,
որպես հետևանք սղոցի սկավառակը կարող է լռվել և դուրս
սահել:
ժ) Ճակատամշակման սկավառակային սղոցը
շահգործումից առաջ պետք է տեղադրվի հարթ կայուն
աշխատանքային մակերեսի վրա: Հարթ ու կայուն
աշխատանքային մակերեսը կապահովեն նաև սղոցի համար
կայուն դիրք:
ի) Պլանավորե՛ք Ձեր աշխատանքները: Սկավառակի
թեքությունը կարգավորելիս կամ մշակման անյունը
փոփոխելիս, մշտապես հետևեք, որ դետալը հենված է
նեցուկին՝ առանց սկավառակին կամ պաշտպանիչ
պատյանին կպնելու: Առանց դետալը սեղանին
ամրացնելու և անջատած սղոցով ստուգեք սղոցի
սկավառակի ամբողջական տեղաշարժումը, որպեսզի
համոզվեք, որ սկավառակի պտույտների ուղղությամբ
խոչնդոտներ չկան և սկավառակը չի կտրի հենառանը:
լ) Աշխատանքային սեղանից ավելի երկար կամ ավելի
լայն մշակվող դետալները պետք է լավ հենարան
ունենան երկարացրեք աշխատանքային սեղանը կամ
օգտագործեք հաստարան: Այն դետալները, որոնք սղոցի
սեղանից ավելի երկար կամ լայն են կարող են տապալվել,
շուռ գալ: Սղոցվող փայտի կտորի կամ դետալի տապալվելու
հետևանքով գործիքի ներքևի պաշտպանիչ պատյանը կարող
է բարձրանալ իսկ սղոցի սկավառակի պտույտներից այն
կարող է դուրս նետվել:
խ) Արգելվում է ներգրավվել այլ անձանց լրացուցիչ
հենարան ապահովելու կամ սեղանը երկարացնելու
համար: Դետալի ոչ կայուն հենարանը կարող է բերել
սղոցի սկավառակի սեղմմանը/լռմանը: Բացի այդ, մշակվող
դետալը կտրման ժամանակ կարող է տեղաշարժվել և քաշել
Ձեզ և Ձեր օգնականին պտտվող սղոցի սկավառակի տակ:
ծ) Կտրված կտորը չի կարելի սեղմել պտտվող
սկավառակին: Եթե տեղը քիչ է, օր.՝ երկայնակի
հենակների դեպքում, սղոցի սկավառակը կարող է լռվել և
կտրված կտորը ամբողջ ուժով կողքի շպրտել:
կ) Կլոր դետալներ սղոցելիս,օր ձողեր/ճոպաններ,
խողովակներ միշտ օգտագործեք սեղմակներ կամ այլ
օժանդակ հարմարանք՝ դրանց ճիշտ հենումը
ապահովելու համար: Ձողերը կարող են գլորվել սղոցման
ժամանակ, ինչի հետևանքով սղոցի սկավառակը խրվում է
մշակվող դետալի մեջ և կարող է քաշել այն Ձեր ձեռքի հետ
միասին պտտվող սկավառակի տակ:
հ) Սպասե՛ք, մինչև սղոցի սկավառակը հասնի
պտույտների առավելագույն արագությանը, դրանից
հետո միայն սկսեք կտրել նախապատրաստվածքը: Դա
նվազեցնում է նախապատրաստվածքի/դետալի կողքի
նետելու վտանգը:
ձ) Եթե նախապատրաստվածքը սեղմվում կամ
սկավառակը լռվում է, անջատե՛ք ճակատամշակման
սկավառակային սղոցը: Սպասե՛ք, մինչև բոլոր
շարժվող մասերը կանգ առնեն, հանեք խրոցակը էլ.
վարդակից և/կամ դուրս հանեք կուտակիչ մարտկոցը:
Այնուհետև հեռացրեք գործիքի սկավառակի մեջ
ճմլված կտորը: Եթե շարունակեք սղոցել նմանատիպ
լռման դեպքում, սղոցը կարող է անկառավարելի դառնալ և
խափանվել:
ղ) Մի պահեք կոճակը սեղմած, եթե ավարտել եք
կտրվածքը, ներքև պահեք սղոցի շրջանակը և
սպասե՛ք, մինչև պտտվող սկավառակը կանգ առնի,
այնուհետև հանե՛ք կտրված հատվածը: Շատ վտանավոր
է ձեռքը մեկնել պտտվող սկավառակի ուղղությամբ:
4.1 Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
· Հետևեք համապատասխան բաժիններում բերված
անվտանգության նախազգուշական հրահանգներին:
· Անհրաժեշտության դեպքում հետևե՛ք օրենքով սահմանված
կանոններին և վթարների կանխարգելման ուղեցույցին:
Ընդհանուր վտանգներ:
· Հաշվի առե՛ք շրջակա միջավայրի ներգործությունը:
· Երկար նախապատրաստվածքների համար օգտագործե՛ք
համապատասխան հենակներ:
· Այս գործիքը թույլ է տրվում գործարկել և շահագործել
միայն նմանատիպ գործիքներով աշխատելու փորձ ունեցող
և կիրառման հետ կապված հնարավոր վտանգները
գիտակցող անձանց:
18 տարին չլրացած անձանց թույլ է տրվում կիրառել այս
գործիքը միայն մասնագիտական ուսուցման
շրջանակներում և ղեկավարի/հրահանգչի հսկողության
տկ:
· Հեռու պահե՛ք կողմնակի անձանց, հատկապես
երեխաներին վտանգավոր գոտուց: Մի թույլ տվեք
կողմնակի անձանց ձեռք տալ գործիքը կամ սնուցման լարը
աշխատանքների ժամանակ:
· Խուսափե՛ք սղոցի ատամների գերտաքացումից:
· Պլաստմասսայի սղոցման ժամանակ, հետևեք, որպեսզի
այն չհալվի:
Շարժվող մասերից վնասվածքներ ստանալու
և սեղմման վտանգ:
· Մի օգտագործեք այս գործիքը առանց պաշտպանիչ
սարքավորում տեղադրելուց:
· Սղոցի սկավառակից մշտապես պահպանե՛ք անվտանգ
հեռավորություն: Հնարավորության դեպքում կիրառեք
մշակվող դետալների մատուցման հարմարանքներ:
Սղոցման աշխատանքների ժամանակ անվտանգ
հեռավորություն պահպանեք շարժվող մասերից:
· Սպասե՛ք, մինչև սկավառակը կանգ առնի, դրանից հետո
միայն մաքրեք աշխատանքային սեղանը մանր կտորներից,
փայտի թափոններից և այլ մնացորդներից:
· Սղոցեք միայն այնպիսի չափսերի
նախապատրաստվածքներ, երբ հնարավոր է անվտանգ
բռնել կամ ամրացնել դետալը սղոցման ժամանակ:
· Օգտագործե՛ք մամլակներ կամ ձգիչ հարմարանքներ՝
նախապատրաստվածքը ամրացնելու համար: Այդ
հարմարանքներով բռնելը ավելի անվտանգ է քան ձեռքով:
· Սեղմելով մի կանգնեցրեք իներցիայով պտտվող սղոցը:
· Ցանկացած կարգավորման, տեխսպասարկման կամ
վերանորոգման աշխատանքներից առաջ հանե՛ք խրոցակը
վարդակից և/կամ հեռացրեք կուտակիչ մարտկոցը:
· Եթե գործիքը չի օգտագործվում, հանե՛ք խրոցակը
վարդակից և/կամ հեռացրե՛ք կուտակիչ մարտկոցը:
Կտրվածք ստանալու վտանգ նաև չմիացված
գործիքի դեպքում:
· Սղոցի կտրող մասերը փոխարինելիս կրե՛ք պաշտպանիչ
ձեռնոց:
· Պահպանեք կտրող/սղոցող սկավառակները այլ անձանց
համար անհասանելի վայրում՝ վնասվածքներից
խուսափելու համար:
Կտրող/սղոցող սկավառակի հետհարվածի
վտանգ (Սկավառակը խրվում է մշակվող դետալի մեջ
և սկավառակի շրջանակը անսպասելի դեպի վերև է
պոկվում):
· Ընտրեք մշակվող նախապատրաստվածքի նյութի համար
նախատեսված սկավառակ:
· Ամուր բռնեք սղոցի բռնակը: Հետհարվածի վտանգը
հատկապես մեծ է այն պահին, երբ սղոցի սկավառակը
սուզվում է մշակվող նյութի մեջ:
· Բարակ նախապատրասվածքներ կտրելու համար
օգտագործեք մանր ատամներով սկավառակներ:
· Սղոցի սկավառակները պետք է միշտ սուր լինեն:
Մաշված, սրությունը կորցրած սկավառակները
անմիջապես փոխե՛ք: Առկա է հետհարվածի մեծ վտանգ,
երբ բութ ատամներով սկավառակը խրվում լրվում է
մշակվող դետալի մեջ:
· Խուսափե՛ք դետալի շեղվելուց:
· Համոզվե՛ք, որ մշակվող դետալի/նախապատրաստվածքի
մեջ չկան օտար մարմիններ (մեխեր, պտուտակներ):
· Չի թույլատրվում սղոցել միաժամանակ մի քանի դետալ,
այդ թվում առանձին մասերից բաղկացած կապոցներ:
Առանձին մասերի՝ սղոցի պտտվող սկավառակի տակ
անսպասելի ընկներլը կարող է դժբախտ պատահարի
բերել: