• Արյունահոսություն կամ հյուսվածքի գերաճ սարքի շուրջ։
• Մշտական ցավ կամ անհանգստություն Vega ձայնային պրոթեզի տարածքում։
• Քրոնիկ հազ, դժվար շնչառություն կամ արյուն՝ լորձի մեջ։ Սրանք կարող են լինել լուրջ
առողջական խնդիրների նշաններ, որոնք պահանջում են լուրջ բժշկական ուշադրություն։
Պրոթեզի պահպանումը․
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Provox Vega պրոթեզը մաքրելու համար օգտագործեք միայն Provox ընկերության
օրիգինալ պարագաներ:
Հիվանդը պետք է մաքրի պրոթեզը առնվազն երկու անգամ օրական և յուրաքանչյուր սնունդի
ընդունումից հետո՝ օգտագործելով Provox Brush խոզանակը՝ տեղադրելով այն պրոթեզի մեջ
և զգուշորեն շարժելով այն հետ ու առաջ շրջադարձային շարժումով։ Խոզանակը հանելուց
հետո, այն պետք է սրբել լաթով։ Գործողությունը պետք է կատարվի այնքան հաճախ, որքան
անհրաժեշտ է։ Խոզանակը մաքրելու մանրամասների համար տեսեք Provox Brush խոզանակի
Օգտագործման հրահանգները։ Provox Brush խոզանակն օգտագործելուց բացի, հիվանդը
պետք է նաև մաքրի Provox Vega ձայնային պրոթեզը Provox Flush-ով։ Provox Flush-ը կարող
է օգտագործվել խմելու ջրի կամ օդի հետ։ Provox Flush-ը մաքրելու մանրամասների համար
տեսեք Provox Flush-ի Օգտագործման հրահանգները։
Համատեղելիություն հակասնկային նյութերի հետ
Շատ դեպքերում հակասնկային գործակալների հետ բուժումը չպետք է նշվի, բայց կարող է
համարվել որպես կանխարգելիչ միջոց, եթե պրոթեզի վրա առաջանա մեծ քանակությամբ
candida սնկերի գերաճ։
Քիմիական նյութերի անհայտ բազմազանությունը կարող է ազդել սարքի նյութական
հատկությունների վրա: Հետևաբար, պետք է ուշադիր հետազոտվի հակասնկային դեղամիջոցների
կամ դեղերի օգտագործումն անմիջականորեն ձայնային պրոթեզի վրա կամ դրա մոտակայքում:
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ Vega ձայնային պրոթեզի և նրա բաղադրիչների
վրա ոչ մի բացասական ազդեցություն տեղի չի ունենում հետևյալ հակասնկային դեղամիջոցների
օգտագործման դեպքում՝ Nystatin, Fluconazole և Mikonazol։
Հավելյալ մասերի մաքրումը և ախտազերծումը
Հավելյալ սարքերը պետք է մաքրվեն յուրաքանչյուր օգտագործումից հետո և ախատազերծվեն
առնվազն մեկ անգամ օրական՝ համաձայն դրանց Օգտագործման հրահանգների։ Հիվանդանոցում
գտնվելու ընթացքում առկա է սարքի աղտոտման և հիվանդի վարակման հավել յալ վտանգ։ Այդ
պատճառով, հիվանդանոցում գտնվելու ընթացքում կարևոր է մաքրել և ախտազերծել հավելյալ
սարքերն անմիջապես օգտագործումից հետո և նորից մաքրել նախքան օգտագործումը, ապա
լվանալ ստերիլ ջրով, այլ ոչ թե ծորակի ջրով։
Provox Accessories-ը մաքրելու մանրամասների համար տեսեք Provox Accessories-ի Օգտագործման
հրահանգները։
2.5 Provox Vega ձայնային պրոթեզի սարքի
օգտագործման ժամկետները
Կախված անհատական կենսաբանական իրավիճակներից սարքի օգտագործման տևողությունը
կարող է տատանվել, և հնարավոր չէ կանխատեսել սարքի պահպանելիությունը երկարաժամկետ
օգտագործման տեսանկյունից։ Սարքի արտադրության նյութը կարող է ենթարկվել, օրինակ
բակտերիաների և խմորասնկերի ազդեցությանը, ինչը կարող է հանգեցնել սարքի կառուցվածքային
ամբողջականության վատթարացման։
Գրեթե բոլոր հիվանդների մոտ դիտվել է Candida սնկերի գերաճ։ Ճառագայթային թերապիան,
աղի պարունակությունը և սննդակարգի սովորությունները կարող են ազդել, թե որքան արագ
Candida-ն կարող է ազդել սիլիկոնային նյութի վրա և առաջացնել պրոթեզի արտահոսք կամ
փականի որևէ այլ անպիտանություն։ Նաև տեսեք․ Պրոթեզի պահպանումը 2.4 կետում՝
Կարևոր տեղեկատվություն հիվանդի համար։
Ձայնային պրոթեզը մշտական տեղադրման պրոթեզ չէ և պետք է պարբերաբար փոխարինվի:
Կախված անհատական կենսաբանական իրավիճակներից սարքի օգտագործման տևողությունը
կարող է տատանվել, և հնարավոր չէ կանխատեսել սարքի պահպանելիությունը երկարաժամկետ
օգտագործման տեսանկյունից։ Պրոթեզը և հատկապես սարքի սիլիկոնե նյութը կարող են
ենթարկվել, օրինակ բակտերիաների և կանդիդասնկերի ազդեցությանը, ինչը կարող է հանգեցնել
սարքի կառուցվածքային ամբողջականության վատթարացման։
Provox Vega ձայնային պրոթեզի փոխարինման մասին ցուցումները ներառում են փականի
միջոցով արտահոսք, պրոթեզի արգելափակում, բակտերիալ և candida սնկերի գերաճ, ինչը
հանգեցնում է նյութերի քայքայման և/կամ խոսելու համար անհրաժեշտ ճնշման ավելցուկի:
Ավելի վաղ փոխարինման այլ պատճառները կարող են ներառել բժշկական ցուցումներ,
ինչպիսիք են բացվածքի տրակտի համակարգի հետ կապված խնդիրները: Նաև տեսեք 1.6
Անցանկալի երևույթներ և խափանաշտկման տեղեկություններ / 1.6.2 Ձայնային պրոթեզի
օգօգտագործման ընթացքում
2.6 Թափոնացում
Օգտագործումից հետո արտադրանքը կարող է հավանաբար կենսավտանգավոր լինել։ Սարքի
հետ առնչվելը և թափոնացումը պետք է իրականացվի համաձայն բժշկական փորձառության
և կիրառելի ազգային օրենքների և օրենսդրության։
2.7 Հավելյալ պարագաներ
Provox հավելյալ պարագաները նախատեսված են Provox Vega ձայնային պրոթեզի հետ անվտանգ
և արդյունավետ օգտագործման համար։ Մի օգտագործեք այլ սարքեր, քանի որ դրանք կարող
եք առաջացնել վնաս հիվանդի համար կամ արտադրանքի աշխատանքի խափանում։
Սարքի աշխատանքի պահպանման հավելասարքեր (հիվանդի օգտագործման համար)
Provox Brush/Provox Brush XL խոզանակ․ օգտագործվում է հիվանդի կողմից՝ պրոթեզի
ներքին մակերեսները մաքրելու համար։
Provox Flush․ Մաքրելու հավել յալ սարք հիվանդի օգտագործման համար, որը թույլ է տալիս
պրոթեզի լվացում։
Provox Plug․ Հիվանդի օգտագործման գործիքմ, որը ժամանակավորապես արգելափակում
է ձայնի պրոթեզը։
Այցելեք www.atosmedical.com կայքը կամ կապվեք ձեր տեղական մատակարարի հետ լրացուցիչ
տեղեկությունների համար։
3. Զեկուցում
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սարքի օգտագործումից առաջացած ցանկացած լուրջ
պատահարի դեպքում պետք է զեկուցել արտադրողին և երկրի ազգային պատասխանատուներին,
որտեղ բնակվում է օգտվողը և/կամ հիվանդը։
149