• Զգույշ եղեք՝ չծամեք/չկծեք բերանի խողովակը, քանի որ դա կարող է
վնասել ատամները:
• Զգույշ եղեք, որ սարքը չընկնի, այն կարող է վնասվել:
• Սարքը կարող է առաջացնել լարվածության զգացում և հոգնածություն
ուսի/ձեռքի շրջանում այն մարդկանց մոտ, ովքեր ուսի դիսֆունկցիա ունեն:
2. Օգտագործման հրահանգներ
Սահմանումները. TTE = Provox TruTone Emote, TTP = Provox TruTone Plus,
TTE/P = երկու Provox TruTone արտադրանքն էլ, STP = Provox SolaTone Plus
2.1 Բովանդակություն
Տուփի պարունակությունը
• Էլեկտրակոկորդ
• IFU – Օգտագործման հրահանգներ
• Բերանային հարմարիչ
• Բազմաթիվ բերանի խողովակների հավաքակազմ
• Միկրո USB մալուխ
• Շատ սուր ձայնային գլխիկ (TTE/P)
• 2 AA NiMH լիցքավորվող մարտկոցներ (STP)
• Ձգասարք
Մասի բնութագրեր (Նկար 1)
A. Ձայնային գլխիկ (x2 TTE/P) (x1 STP) (ներառյալ ձայնային կոճակը և
պենոնյութից օղակը)
B. Ձայնային գլխիկի միջադիր (TTE/P)
C. Հոսանքի սնուցման կոճակ (Emotion™ կոճակ TTE/P-ում)
D. Ձայնի ուժգնության կարգավորիչ
E. Կորպուս
F. Մարտկոց
G. Մարտկոցի կափարիչ
H. Մարտկոցի միակցիչ (TTE/P)
I. Բերանի խողովակ (2 + 2)
J. Բերանային հարմարիչ
K. Տոնայնության (բարձրության) փոփոխման կարգավորիչ
L. LED ցուցիչի լույս
M. ՌԵԺԻՄ կոճակ (TTE/P)
U. USB-ի փոշուց պաշտպանող կափարիչ (TTE/P)
V. USB լիցքավորման բնիկ
2.2 Գործարկման հրահանգներ
2.2.1 Ձայնի ուժգնության մակարդակ և հզորություն
• Ձայնի ուժգնության կարգավորիչը (D) մինչև վերջ անջատված է:
• Միացրեք սարքը և կարգաբերեք ձայնի ուժգնությունը՝ պտտելով ձայնի
կարգավորիչը դեպի վեր (D):
2.2.2 Տոնայնության կարգաբերումը
• Կարգաբերեք տոնայնությունը՝ պտտելով տոնայնության կարգաբերման
կարգավորիչը (K):
• Սեղմած պահեք միացման կոճակը (C)՝ տարբերությունները լսելու
համար ձեր նախնական կարգաբերումը կատարելիս:
• Տոնայնության կարգավորիչը (K) առանց միացման կոճակը (C) սեղմած
պահելու օգտագործելու դեպքում տոնայնությունը նույնպես փոխվում է,
սակայն այն լսելու հնարավորություն չի լինում:
187