CYBEX ANORIS T i-SIZE Manual Del Usuario página 173

Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 46
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց
նստատեղի պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն
օրիգինալ CYBEX նստատեղի պատյան, քանի որ պատյանը
հանդիսանում է պասիվ անվտանգության ապահովման գլխավոր
տարր։
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի
մասերը կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությանը ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը:
Պաշտպանեք Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ
ճառագայթների ազդեցությունից:
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Փոխեք
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
Մի՛ օգտագործեք մեքենայի մանկական նստատեղը 10 տարուց
ավելի: Մեքենայի նստատեղն օգտագործման ընթացքում
ենթարկվում է ծանր բեռնվածության, որն էլ տարիների
ընթացքում հանգեցնում է նստատեղի նյութերի որակակական
փոփոխությունների։
Լվացքի մեքենայով կարելի է լվանալ միայն մեքենայի նստատեղի
հեռացվող պատյանը։
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ մեղմ մաքրող նյութով և
տաք ջրով: Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ
սպիտակեցնող միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի
վրա մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը
կարող է թողնել նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա
կանխելու նպատակով կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ
նմանատիպ այլ իր մեքենայի մանկական նստատեղի տակ, որպեսզի
պաշտպանեք մեքենայի նստատեղը:
Մեքենայի նստատեղը հագեցած է անվտանգության բարձիկների
համակարգով։ Այն նաև փորձարկվել և հաստատվել է առանց ակտիվ
անվտանգության բարձիկների համակարգի:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն
(ԿԳՊ) (1)
Մարտկոցի պաշտպանիչ
ժապավեն (2)
Մարտկոցի խցիկ (3)
Տելեսկոպիկ ոտնակ (4)
Ցուցադրման վահանակ (5)
ISOFIX Արձակման կոճակներ (6)
ISOFIX Կողպող փականներ (7)
ISOFIX Ամրացման կետեր (8)
ISOFIX Ցուցիչներ (9)
Տելեսկոպիկ ոտնակի
կարգավորման կոճակ (10)
Տելեսկոպիկ ոտնակի ցուցիչ (11)
Գլխակալ (12)
ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ)
(1) ավտոմատ դուրս է ծալվում, երբ մեքենայի նստատեղը հանում եք
փաթեթավորումից: Նախքան ուղևորությունն սկսելը համոզվեք, որ
մեքենայի դռան ուղղությամբ Կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը (ԿԳՊ) ամբողջությամբ դուրս է ծալված։
Նախքան առաջին անգամ օգտագործելը, մարտկոցի պլաստիկե
ժապավենը (2) պետք է հեռացնել նստատեղի ստորին հատվածում
գտնվող մարտկոցի խցիկից (3):
Մեքենայի նստատեղի տեղադրումն սկսելուն պես ձայնային
նախազգուշացնող ազդանշան կարող է հնչել այնքան ժամանակ, մինչև
տելեսկոպիկ ոտնակը (4) կտեղադրվի ճիշտ դիրքում:
Եթե տեղադրման աշխատանքն սկսված է, իսկ նախազգուշացնող
ազդանշանը չի հնչում կամ ցուցադրման վահանակի վրա տեսանելի
ցուցիչները (5) միացված չեն, անհրաժեշտ է փոխել մարտկոցները:
Գլխակալի կարգավորման
բռնակ (13)
Դիրքի կարգավորման բռնակ (14)
Պաշտպանիչ վահան (15)
Գոտու կարգավորման
կոճակներ (16)
Գոտու ճարմանդ (17)
Ճարմանդի լեզվակ (18)
Կարգավորման գոտիներ (19)
Ստուգման կոճակ (20)
Պաշտպանիչ վահանի ցուցիչ (21)
Մարտկոցի ցուցիչ (22)
ԿԳՊ կողպման կոճակ (23)
Օգտագործման ուցեցույցի
խցիկ (24)
HY
171
Tabla de contenido
loading

Tabla de contenido