Cybex Silver SOLUTION B-FIX Manual De Instrucciones página 113

Ocultar thumbs Ver también para SOLUTION B-FIX:
Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 31
Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 11 տարուց ավելի:
Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
Պլաստիկե մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
Որոշ մեքենաների նստատեղեր պատրաստված են զգայուն նյութից։
Մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք դնել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մանկական
նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
(a) Օգտագործողի ձեռնարկի խցիկ
(b) Թիկնակ
(c) Կարգավորվող գլխակալ
(d) Գլխակալի բարձրության
կարգավորիչ
(e) Լրացուցիչ նստատեղ
(f)
Գոտկատեղի անվտանգության
գոտիների խրոց
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը (b) լրացուցիչ նստատեղին (e) ուղղորդման սեղմիչը
վերջինիս առանցքի մեջ մտցնելով։ Թիկնակն (b) այժմ առջևում է։
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Սողնակով միացման համակարգով հագեցած մանկական նստատեղը
կարող է օգտագործվել մեքենայի ձեռնարկում «կիսաունիվերսալ»
օգտագործման համար հաստատված երեք կետանոց անվտանգության
գոտիներով բոլոր մեքենաների նստատեղերի վրա:
«Կիսաունիվերսալ» հավաստագրումը տրվում է պասիվ անվտանգության
այն համակարգերին, որոնք մեքենային են ամրանում սողնակով միացման
համակարգով։ Այդ պատճառով, սողնակով միացման համակարգը կարող
(g) Ուսագոտիների խրոց
(h) Կողային հարվածների
ժամանակ պաշտպանություն
(i)
Սողնակի միացման կեռիկներ
(j)
Սողնակի կարգավորիչ
(k) ISOFIX-Ամրացման կետեր
է օգտագործվել միայն որոշակի տրանսպորտային միջոցներում: Խնդրում
ենք ուսումնասիրել կից ներկայացված մեքենաների տեսակի ցանկը
հաստատված տրանսպորտային միջոցների համար: Կարող եք ձեռք բերել
թարմացված տարբերակը www.cybex-online.com կայքից: Եթե երեխայի
հասակը գերազանցում է 135 սմ-ը, ապա Solution B-Fix-ը, հնարավոր
է, համար չլինի ձեր մեքենայի համար։ Խնդրում ենք ուսումնասիրել
մեքենայի տեսակների ցանկը՝ ստուգելու համար, թե արդյոք մանկական
նստատեղը կարող է օգտագործվել գլխակալի բոլոր դիրքերում՝ առանց
սահմանափակումների։
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս հետ՝ առանց գոտու ուղղության վրա ազդելու։
2. Երկարացրեք սողնակով միացման համակարգի ամրուցիչները սողնակի
կարգավորիչի (j) միջոցով։
3. Սողնակի միացման կեռիկները (i) ամրացրեք ISOFIX-Ամրացման
կետերին (k)։
4. Ամուր ձգեք սողնակով միացման համակարգը`քաշելով կարգավորիչի
ամրուցիչներն այնքան, մինչև երեխայի նստատեղի դիրքը ճիշտ
կկարգավորվի:
5. Համոզվեք, որ մանկական նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը (b)
տեղադրված է մեքենայի նստատեղի թիկնակի հակառակ ուղղությամբ:
Եթե մեքենայի գլխակալը խոչընդոտ է հանդիսանում, ապա քաշեք
��
այն առավելագույնս դեպի վեր կամ հանեք այն ամբողջությամբ
(բացառությամբ ընթացքին հակառակ մեքենայի նստատեղերի
դեպքում):
6. Համոզվեք, որ նստատեղն անվտանգ է՝ փորձելով այն ISOFIX-Ամրացման
կետերից (k) դուրս հանել։
7. Այն դեպքում, երբ նստատեղն օգտագործվում է առանց սողնակով
միացման համակարգի, այն կարող է պահվել նստարանի ներքևում:
HY
111
Tabla de contenido
loading

Tabla de contenido