Metabo W 750-125 Manual Original página 115

Ocultar thumbs Ver también para W 750-125:
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 44
Վնասված կամ ճաքած պաշտպանիչ պատյանը ենթակա է
փոխարինման: Չօգտագործե՛լ էլ. գործիքը եթե պաշտպանիչ
պատյանը վնասված է:
Այս էլեկտրական գործիքը նախատեսված չէ փայլեցման
աշխատանքների համար: Երաշխիքը ավարտվում է ոչ պատշաճ
օգտագործման դեպքում: Շարժիչը կարող է գերտաքանալ և
էլեկտրական սարքը կարող է վնասվել: Փայլեցման
աշխատանքների համար խորհուրդ ենք տալիս օգտագործել մեր
անկյունային փայլեցնող սարքը:
Ամրացնել մանր դետալները: Օր. Սևեռակելով մշակվող
դետալները մամլակի մեջ:
Փոշու արտադրության նվազեցում.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Հղկաթղթով մշակման,
սղոցման, հղկման, հորատման և նմանատիպ
աշխատանքների ժամանակ առաջացած փոշիներ կարող են
պարունակել քիմիկատներ, որոնք առաջացնում են քաղցկեղ,
բնածին արատներ կամ վերարտադրողական ֆունկցիայի
խանգարումներ: Այդ տեսակ քիմիկատների օրինակներից են՝
- կապար պարունակող ներկի շերտեր,
- աղյուսից, ցեմենտից և այլ քարե շարվածքներից գոյացող
փոշի,
- քիմիական մշակմանն ենթարկած փայտից մկնդեղ (արսեն) և
քրոմ:
Վտանգը տարբեր աստիճանի կարող է լինել՝ կախված նրանից,
թե ինչքան խաճախ եք կատարում նմանատիպ աշխատանքները:
Այդ քիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար
աշխատեք լավ օդափոխված սենյակներում, աշխատանքների
ժամանակ մշտապես կրեք տվյալ աշխատանքների համար
հաստատված պաշտպանիչ հագուստ, օրինակ շատ մանր
մասնիկներ զտելու համար հատուկ մշակված շնչադիմակներ:
Նույնը վերաբերում է նաև այլ նյութերի փոշիներին, օրինակ
որոշ փայտանյութերից (կաղնու կամ հաճարենու փոշի),
մետաղներից և ասբեստից գոյացող փոշիներ: Սպառնացող այլ
հայտնի հիվանդություններից են ալերգիկ ռեակցիաները,
շնչուղիների հիվանդություններ: Պաշտպանեք ձեր մարմինը
փոշուց և փոշու ազդեցություններից:
Հետևեք ձեր երկրում գործող բոլոր՝ մշակվող նյութին,
անձնակազմին, կիրառման եղանակին և վայրին վերաբերող
հրահանգներին (օրինակ՝ աշխատանքի անվտանգություն,
մնացուկների օգտահանության կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 M-Արագասեղմիչ մանեկ *
2 Հենասկավառակ *
3 Իլ
4 Իլի սևեռակման կոճակ
5 Սողանիկ փոխարկիչ Միացում/Անջատում *
6 Բռնակ
7 Պտույտների արագությունը կարգավորող անիվ *
8 Անջատիչի կոճակ *
9 Գործարկման բլոկավորիչ
10 Լրացուցիչ բռնակ
11 Պաշտպանիչ պատյան
12 Մանեկ երկու գլխանիստային անցքերով երկկողմանի
դարձակի համար *
13 Երկկողմանի դարձակ *
14 Սեղմիչ մանեկ (առանց գործիքի կիրառման) *
15 Սեղմիչ գործիք սեղմիչ մանեկը (առանց գործիքի
կիրառման) ձեռքով ձգելու/թուլացնելու համար *
16 Առձգիչ հեղույս*
17 Առձգիչ տափօղակ*
18 Լծակ պաշտպանիչ պատյանի ամրացման համար *
* կախված է մոդելից / ներառված չէ առաքման լրակազմի մեջ
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում են Ձեր
հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
6.1
Տեղադրել լրացուցիչ բռնակ
Աշխատել միայն լրացուցիչ բռակով (10) գործիքով:
Լրացուցիչ բռնակը պտուտակներով ամրացնել էլ.
սարքի ձախից կամ աջից:
6.2
Պաշտպանիչ պատյանի ամրացում
Անվտանգության կանոններից ելնելով օգտագործեք
տվյալ հղկասկավառակի համար նախատեսված
պաշտպանիչ պատյան: Տես գլուխ 11. Պարագաներ
Պաշտպանիչ պատյան հղկասկավառակի համար
Նախատեսված է թեփահանման սկավառակներով, ալմաստային
հղկասկավառակներով, գառան մորթով փայլեցման
աշխատանքների համար:
W 750-100, W 750-115, W 750-125, W 850-100, W
850-115, W 850-125, WP 850-115, WP 850-125,
WEV 850-115, WEV 850-125, W 900-115, W 1100-
115, W 1100-125
Տես էջ 2 Նկար C
- Թուլացնել ձգիչ հեղույսը (16) , որպեսզի պաշտպանիչ
պատյանի ձգիչ տափօղակը (17) բավականաչափ լայնանա:
- Պաշտպանիչ պատյանը (11) ամրացնել, ինչպես
պատկերված է:
- Պաշտպանիչ պատյանը տեղադրել այնպես, որպեսզի փակ
հատվածը մնա օգտագործողի կողմից:
- Ձգիչ հեղույսը (16) ուժեղ ձգել: Ստուգել պաշտպանիչ
պատյանի ամուր դիրքը. պատյանը (11) չպետք է ոլորվի:
ՀԱՅԵՐԵՆ hy
115
loading