Metabo STEB 65 Quick Manual Original página 64

Ocultar thumbs Ver también para STEB 65 Quick:
Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 25
hy
ՀԱՅԵՐԵՆ
7. Կիրառում
7.1
Ճոճանակավոր քայլի կարգավորում
Ճոճանակավոր քայլը կարգավորվում է կարգավորիչ լծակի (6)
օգնությամբ:
Դիրք «0» = Ճաճանակավոր քայլը անջատած է
. . .
Դիրք «III» = առավելագույն ճոճանակավոր քայլ
Կորգավորվող արժեքների վերաբերյալ խորհուրդները տես Էջ
3:
Օպտիմալ կարգաբերումը լավագույնս որոշվում է փորձեր
կատարելով:
7.2
Քայլերի առավելագույն քանակի կարգաբերում
Քայլերի առավելագույն քանակը կարգաբերվում է
կարգավորիչ թափանվի (11) օգնությամբ: Կարգաբերումը
հնարավոր է նաև աշխատող գործիքի վրա:
Կորգավորվող արժեքների վերաբերյալ խորհուրդները տես Էջ
3:
Օպտիմալ կարգաբերումը լավագույնս որոշվում է փորձեր
կատարելով:
7.3
Միացում /Անջատում, Տևական միացման ռեժիմ
ՄիացումՓոխարկիչը (12) սեղմած պահել:
ԱնջատումՓոխարկիչը (12) թողնել:
Տևական ռեժիմՏևական աշխատանքային ռեժիմը
ակտիվացնելու համար փոխարկիչի սեղմած կոճակը (12)
ֆիքսեք սևեռակիչ (13) կոճակի օգնությամբ: Տևական ռեժիմը
անջատվում է փոխարկիչի կոճակի (12) կրկին սեղմումով:
Տեևական աշխատանքային առեժիմով աշխաատող
գործիքը շարունակում է աշխատել, նույնիսկ եթե դուրս
է սահում ձեռքից: Դրա համար խորհուրդ է տրվում գործիքը
միշտ երկու ձեռքերով բռնել նախատեսված բռնակից, կայուն
դիրք ընդունել և ուշադիր աշխատել:
8. Մաքրում, սպասարկում
Գործիքը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել: Մաքրման
ժամանակ պարտադիր փոշեկուլով մաքրեք շարժիչի
օդանցքերը:
Պարբերաբար և հիմնովին փչամաքրեք սղոցաշեղբի սեղմիչ
հարմարանքը:
Անհրաժեշտոթյան դեպքում նաև մաքրեք սայրի հենանվի (2)
ետնամասում օդանցքերը:
Ժամանակ առ ժամանակ քսայուղ կաթացրեք սայրի հենանվի
(2) վրա:
9. Օգտակար խորհուրդներ
Ներսղոցում
Բարակ փափուկ նյութերի հետ աշխատելիս կարելի է
ներսղոցել սայրով դետալի մեջ առանց նախապես անցքը
ծակելու: Օգտագործել միայն կարճ շեղբեր: Միայն 0° անկյան
դեպքում:
Տե՛ս նկարը Էջ 2-ում: Կարգավորիչ լծակը (6) բերե՛ք «0»
դիրքի (Ճոճանակավոր քայլը անջատած է): Տեղադրեք
նրբասղոցը առջևի եզրով (5) մշակվող դետալի վրա: Միացրած
նրբասղոցը պինդ պահել և դանդաղ շարժել դեպի ներքև:
Ներսղոցումից հետո կարելի է միացնել ճոճանակավոր քայլը:
64
Հաստ նյութերի դեպքում սկզբից անհրաժեշտ է դետալի մեջ
անցք հորատել, որի մեջ տեղադրվելու է շեղբը:
10. Պարագաներ
Օգտագործեք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված պահանջներին և
չափանիշներին համապատասխանող պարագաներ:
Պարագաները ճիշտ և անվտանգ եղանակով ամրացնել
սարքին: Եթե սեղմիչ բռնակի հետ է շահագործվում սարքը,
ապա պինդ ամրացրեք սարքը: Եթե սարքը անկառավարելի է
դառնում, առաջանում է վնասվածքներ ստանալու վտանգ:
Տես էջ 4:
A Շրջանաձև և զուգահեռ ուղղորդիչ
B Պաշտպանիչ վահան (պաշտպանում է նուրբ նյութերը
խազերից)
10.1 Շրջանաձև և զուգահեռ ուղղորդիչի տեղադրում
Շրջանների (Ø 100 - 360 մմ) և եզրին զուգահեռ
կտրվածքների (առավ. 210 մմ) սղոցման համար:
Շրջանաձև ուղղորդիչի տեղադրում (տե՛ս Նկար I)
- Շրջանաձև և զուգահեռ ուղղորդիչի ձողը կողքից տեղադրե՛ք
հենաթաթի մեջ (կենտրոնացման ծայրի (c) դիրքը դեպի վերև
է):
- Սահմանել շառավիղը (d):
- Կարգավորիչ պտուտակը (b) ձգե՛լ:
Զուգահեռ ուղղորդիչի տեղադրում (տես նկար II)
- Շրջանաձև և զուգահեռ ուղղորդիչի ձողը կողքից տեղադրե՛ք
հենաթաթի մեջ
(Կենտրոնացման ծայրի (c) դիրքը դեպի վերև է):
- Սահմանե՛ք եզրի նահանջը:
- Կարգավորիչ պտուտակը (b) ձգե՛լ:
Սղոցաշեղբի առանցքից շեղոմը նվազագույնի հասցնելու
համար, խորհուրդ ենք տալիս օգտագործել հատուկ հաստ
շեղբեր. 6.23694, 6.23679, 6.23685
Լրացուցիչ պարագաների ամբողջական ծրագրին
ծանոթանալու համար այցելեք www.metabo.com կամ
օգտվեք կատալոգից:
11. Վերանորոգում
Էլեկտրական գործիքների վերանորոգումը կարող է
իրականացվել միայն համապատասխան բնագավառում
պրոֆեսիոնալ մասնագետի կողմից:
Վնասված էլեկտրական կաբելը կարելի է փոխարինել միայն
Metabo օրիգինալ հատուկ նախատեսված կաբելով, այն
կարելի է ձեռք բերել Metabo սպասարկման կետերից:
Metabo էլեկտրական գործիքների վերանորոգման
անհրաժեշտության դեպքում դիմեք Ձեր Metabo
ներկայացուցչին: Հասցեները կգտնեք www.metabo.com
կայքի վրա:
Փախարինող մասերի ցանկը կարող եք ներբեռնել
www.metabo.com կայքից:
12. Շրջակա միջավայրի
պաշտպանություն
Կատարեք օգտագործած էլ. գործիքների, փաթեթավորումների
և պարագաների վերացման և վերամշակման վերաբերյալ
գործող պետական հրահանգները:
Tabla de contenido
loading

Tabla de contenido