Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները՝
- մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա,
- օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ,
- աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Չգիչ լծակ՝ սղոցի շեղբը ամրացնելու համար
2 Սղոցի շեղբի հենահոլովակ
3 Սղոցաշեղբ (մեկ հենակով պոչամատով (T-ձև
պոչամատ))*
4 Կարգավորիչ պտուտակ՝ սղոցի թաթը կարգավորելու
համար
5 Նրբասղոցի հենաթաթ
6 Կարգավորիչ լծակ ճոճանակավոր քայլի համար
7 Տաշեղից պաշտպանող սալիկ *
8 Սղոցաշեղբի սեղմման/ձգման հարմարանք
9 Պաշտպանիչ ճարմանդ, կանխում է շեղբին հանկարծակի
դիպչելը
10 Պաշտպանիչ ապակի/կափարիչ
11 Հարվածների արագությունը կարգավորող անիվ
12 Անջատիչ/փոխարկիչ
13 Կոճակ-սևեռակիչ երկարատև ռեժիմը միացնելու համար
14 Բռնակ
15 Օդաքաշ հարմարանք
16 Պատյան դարձակների համար
17 Վեցանիստ դարձակ
18 Կոթ սղոցման անկյունը կարգավորելու համար
* կախված է սարքի տեսակից / ներառված չէ առաքման
լրակազմի մեջ
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում են Ձեր
հոսանքի ցանցին:
Միշտ միացրեք ապահովիչ անջատիչ սարք (RCD)
առավելագույնը 30 միլիամպեր հոսանքի տակ:
Մի միացրեք գործիքը առանց սղոցաշեղբի:
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, շեղբ
փոխելը, սպասարկման կամ մաքրման աշխատանքներ
կատարելը, հանեք էլեկտրասնուցման լարի խրոցակը
վարդակից:
6.1
Տաշեղից պաշտպանող սալիկի տեղադրում
Սղոցի սուր շեղբով կտրվածք ստանալու վտանգ:
Տաշեղից պաշտպանող սալիկը տեղադրելիս (7)
սղոցաշեղբը պետք է հանած լինի:
Գործիքը պտտեք այնպես, որպեսզի հենաթաթը դեպի վերև
նայի: Տաշեղից պաշտպանող սալիկը տեղադրել առջևից,
ուշադրություն դարձնել 2 գործոնների վրա:
• Սալիկի հարթ երեսը դեպի դուրս դիրքով է:
• Փորակը հակառակ ուղղությամբ է (սնուցման մալուխի
ուղղությամբ):
Եթե աշխատում եք պաշտպանիչ վահանով, ապա տեղադրեք
տաշեղից պաշտպանիչ սալիկը վահանի մեջ
6.2
Սղոցաշեղբի տեղադրում
Սղոցի սուր շեղբով կտրվածք ստանալու վտանգ:
Նրբասղոցի շեղբը սղոցելուց հետո կարող է ուժեղ
տաքանալ: Կրե՛ք պաշտպանիչ ձեռնոց:
Օգտագործեք մշակվող նյութի համար համապատասխանող
սղոցաշեղբ:
- Պաշտպանիչ կափարիչը (10) անհրաժեշտության դեպքում
բարձրացնել վերև:
- Սեղմիջ լծակը (1) բարձրացրեք մինչև վերջ և պահեք այն
այդ դիրքում:
- Սայրը/Սղոցաշեղբը (3) տեղադրեք այնքան խորը, ինչան տեղ
լինի: Ուշադրություն դարձրեք, որ ատամները դեպի դուրս
դիրքով լինեն, իսկ սայրը պետք է լավ նստի շեղբի հենաանվի
(2) ակոսի մեջ:
- Սեղմիջ լծակը (1) իջեցնել: (Այն ավտոմատ կվերադառնա իր
սկզբնական դիրքի: Սղոցաշեղբը/սայրը հիմա ամուր ձգված
է):
6.3 Սղոցում տաշեղի/փոշու հեռացման հարմարանքով
- Փոշեհեռացման կարճախողովակին (15) միացրեք
համապատասխանող փոշեհեռացման սարք:
- Օպտիմալ փոշեհեռացումն ապահովելու համար պաշտպանիչ
ապակին (10) ներքև քաշեք:
6.4
Սղոցում առանց տաշեղի/փոշու հեռացման
հարմարանքի
- Աշխատելիս պաշտպանիչ ապակին (10) բարձրացրեք վերև:
6.5
Շեղ կտրվածքներ
Պաշտպանիչ ապակին (10) բարձրացրեք վերև:
Հանեք տաշեղից պաշտպանող սալիկը (7) և ասպիրացիայի
ճկափողը: Այդ մասերը չի կարելի օգտագործել շեղ
կտրվածքներ կատարելիս:
- Հանել պտուտակը (4) .
- Հենաթաթը (5) շրջեք:
- Սահմանված անկյունը կարելի է տեսնել հենաթաթի ձողի
(18) վրա: Այլ անկյունները կարգավորվում են
անկյունաչափի օգնությամբ:
- Կարգավորիչ պտուտակը (4) նորից ձգե՛ք:
6.6
Սղոցոմ պատերի մոտակայքում
Հանե՛ք պաշտպանիչ ապակին (10), տաշեղից պաշտպանող
սալիկը (7) և շրջանաձև և զուգահեռ ուղղորդիչը: Այդ մասերը
չի կարելի օգտագործել, երբ սղոցման աշխատանքները
իրականացվում են պատերի մոտակայքում:
- Թուլացրեք պտուտակը (4) այնքան, որպեսզի հենաթաթը (5)
հնարավոր լինի մի փոքր բարձրացնել:
- Հենաթաթը (5) մի փոքր բարձրացնել և հետ քաշել մինչև
վերջ:
- Կարգավորիչ պտուտակը (4) նորից ձգե՛ք:
ՀԱՅԵՐԵՆ hy
63