Philips sonicare ExpertClean 7000 Serie Manual De Instrucciones página 873

Ocultar thumbs Ver también para sonicare ExpertClean 7000 Serie:
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 153
BrushPacer
SmarTimer
EasyStart
Եթե չափից ավել ճնշում գործադրեք, ապա բռնակի
թրթռոցը կփոխվի, իսկ խոզանակի գլխիկի
փոխարինման հիշեցման լուսային ցուցիչը կթարթի
բռնակի վրա դեղին լույսով՝ մինչև չնվազեցնեք
ճնշումը։
Նշում՝ Սարքում կանխադրված կերպով ակտիվացված
է Ճնշման սենսորը։ Այս գործառույթն
ապաակտիվացնելու համար (Տես գլուխ «Ակտիվացնել
կամ ապաակտիվացնել գործառույթները»)։
BrushPacer-ը ինտերվալների ժամաչափ է, որն օգնում է
ձեզ հավասարաչափ մաքրել բերանը՝ բաժանելով այն
6 հատվածի։
SmarTimer-ը ցույց է տալիս, որ մաքրման փուլն
ավարտված է՝ մաքրման փուլի վերջում ավտոմատ
կերպով անջատելով ատամի խոզանակը։
Ատամնաբույժ-մասնագետները խորհուրդ են տալիս
մաքրել ատամները օրական 2 անգամից ոչ պակաս։
Նշում՝ Եթե սեղմեք հոսանքի միացման/անջատման
կոճակը մաքրման փուլը սկսելուց հետո, ատամի
խոզանակը կանգ կառնի։ 30 վայրկյան դադարից
հետո SmarTimer-ը վերակայվում է։
Այս Philips Sonicare մոդելն առաջարկվում է EasyStart
գործառույթն ապաակտիվացված վիճակով։ EasyStart
գործառույթը կամաց-կամաց ավելացնում է
հզորությունն առաջին 14 մաքրումների ժամանակ՝
օգնելու ձեզ սովորել Philips Sonicare ատամի
խոզանակից օգտվելուն։ EasyStart գործառույթը
գործում է բոլոր ռեժիմներով:
873
Հայերեն
loading

Este manual también es adecuado para:

Sonicare expertclean 7300Sonicare expertclean 7500