Ամենօրյա խնամքը
Ուժ մի գործադրեք սարքավորման վրա և մի ենթարկեք այն
•
վիբրացիայի: Դրա հետևանքով կարող են թղթի խցանումներ կամ այլ
անսարքություններ առաջանալ:
Սարքավորումը զերծ պահեք թունաքիմիկատներից կամ ցնդող
•
նյութերից: Ինչպես նաև թույլ մի տվեք երկարատև շփումը ռետինե
կամ վինիլային արտադրանքների հետ: Դրա հետևանքով արտաքին
տեսքը կարող է վատթարանալ:
Տպիչը սառը տեղից տաք տեղ տեղափոխելիս փաթեթավորեք այն
•
վինիլային պայուսակի մեջ՝ խտացումից խուսափելու համար և,
որպեսզի թույլ տաք, որ տպիչը հարմարվի շրջակա միջավայրի
ջերմաստիճանին՝ նախքան պայուսակից հանելը: Այնուամենայնիվ,
եթե առաջանա խտացում, թողեք տպիչը սենյակային
ջերմաստիճանում մինչև ջրի կաթիլները չորանան բնական
ճանապարհով, այնուհետև օգտագործեք տպիչը:
Տպիչի վրայից փոշին սրբեք փափուկ, չոր լաթի կտորով:
•
Երբեք մի սրբեք տպիչը չեզոք մաքրող միջոցներով կամ
•
լուծիչներով, ինչպես օրինակ՝ բենզինը կամ ներկի նոսրացուցիչը:
Դրա հետևանքով կարող է վատթարանալ արտաքին տեսքը
կամ տպիչը կարող է դեֆորմացվել կամ ներկը կարող է
շերտազատվել:
18