Atos PROVOX TruTone EMOTE Instrucciones De Uso página 186

Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 40
• Եթե անգամ գիտակցված չեք օգտագործում EMOTION™ կոճակը, Դուք
կարող եք ստանալ որոշ բնական ձայնային ինտոնացիաներ բնական
անցումներով՝ կոճակի վրա սեղմելով։
Փորձառության համար որոշ արտահայտություններ
«ՀիԱԱԱԱնԱԱԱլի է» և «Հիանալի է»։ (Նշում՝ ոգևորված և ձանձրալի
տոնայնություն)
«Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ քեզ» և «Ես սիրում եմ ՔԵԶ»։
«Ինչպե՞ս ԵՍ դու» և «Ինչպե՞ս ես ԴՈՒ» (ողջունում և պատասխան)
ՑՏԵՍություն և ՑտեսՈՒԹՅՈՒՆ։
Այնուհետև, փորձեք որոշ արտահայտություններ, որոնք սովորաբար
օգտագործում եք, արտահայտություններ, որոնք Ձեր անձի հետ են
կապված։ Կարող եք խնդրել ընկերներին կամ ընտանիքի անդամներին
առաջարկել արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար լսում են
Ձեզանից։ Պարզապես ավելացրեք և նվազեցրեք սեղմումը թեթևակի կերպով՝
յուրաքանչյուր փոփոխվող բառի և վարկի ռիթմի հետ։ Մի կենտրոնացեք
այդ ամենի վրա, երբ խոսում եք, ի վերջո ամեն ինչ կստացվի բնականորեն։
12. Էլեկտրակոկորդի բոլոր հնարվորությունների օգտագործում
Հեռախոսի օգտագործում — Հեռախոսի օգտագործման դեպքում այս երկու
խորհուրդներն էապես բարելավում են հաղորդակցությունը։
• ԻՋԵՑՐԵՔ ձայնը։ Ձայնի բարձրությունը դարձրեք որքան հնարավոր
է ցածր, բայց լսելի։ Այժմ Ձեր արտասանությունն այնքան բարձր է կամ
ավելի բարձր, քան սարքի ձայնի բարձրությունը։ Հակառակ դեպքում,
տոնայնությունը կարող է գերակշռել։
• Բարձրախոսի տեղադրում․ Տեղադրեք բարձրախոսը քթին մոտ։
Այս գործողությունն առավելագույնս մեծացնում է բարձրախոսի և
էլեկտրակոկորդի ու ստոմայի միջև տարածությունը, որպեսզի այն
չփոխանցի ստոմայի ձայները և էլեկտրակոկորդի բզզոցը։
Զգուշացումներ՝
• Մի տեղադրեք էլեկտրակոկորդի որևէ մասը կամ որևէ լրասարք
ստոմայում (բերանակցման բացվածք)։
• Մի այրեք կամ վնասեք մարտկոցները։
• Թույլ մի տվեք հոսանքի աղբյուրի կամ մարտկոցի կարճ միացում։
Պատահական կերպով մի պահեք հոսանքի աղբյուրը կամ
մարտկոցները գրպանում, պայուսակում, տուփում կամ դարակում,
որտեղ դրանք կարող են առաջացնել կարճ միացում միմյանց հետ,
կամ ենթարկվել կարճ միացման էլեկտրահաղորդ նյութերից, ինչպես
օրինակ՝ մետաղադրամներից կամ բանալիներից։
• Վերամշակեք սարքը և թափոնացրեք մարտկոցը համաձայն լիթիում-
իոնային մարտկոցների տեղական կանոնակարգերի։
• Սարքը պարունակում է հզոր մագնիս, որը կարող է փոխազդել
կարդիոստիմուլյատորների կամ այլ իմպլանտավորվող
սարքավորումների հետ։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան
օգտագործելը։
Ավելի մեծ տպված տարբերակի համար այցելեք՝ http://TruToneEmote.
com/Help.html
Սահմանափակ երաշխիք
Միջազգային երաշխիքի համար կապվեք Ձեր տեղային մատակարարի հետ։
186
Tabla de contenido
loading

Tabla de contenido