Mennekes 36213 Manual De Instrucciones página 83

Tabla de contenido
Շահագործում
T
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
T
Վնասված լիցքավորման մալուխ. կյանքին
սպառնացող վտանգ հոսանքահարման
հետևանքով
Վնասված լիցքավորման մալուխը կարող է մահվան
կամ ծանր մարմնական վնասվածքների հանգեցնել:
f Յուրաքանչյուր օգտագործումից առաջ ստուգեք
լիցքավորման մալուխի անվնաս լինելը )օր.՝
պատռվածքների առկայությունը(:
f Մի՛ օգտագործեք վնասված լիցքավորման մալուխը:
Ինչպես սկսել լիցքավորումը
Տես կազմի վրա՝
նկար 2 և 4:
f Հանեք պաշտպանիչ թասակը:
f Լիցքավորման մալուխը միացրեք վարդակին:
f Մեկնարկեք ավտոմեքենայի լիցքավորումը:
Ինչպես ավարտել լիցքավորումը
„ Ավտոմեքենան լիցքավորվելուն պես ավարտեք
լիցքավորումը:
Տես կազմի վրա՝
նկար 3 և 4:
f Ավարտեք լիցքավորումը ավտոմեքենայից:
f Վարդակից հանեք լիցքավորման մալուխը:
f Տեղադրեք պաշտպանիչ թասակը:
f Լիցքավորման մալուխը նախատեսված ձևով
պահեք ավտոմեքենայում:
Մաքրումը
Կարելի է կատարել լիցքավորման մալուխի թաց կամ
չոր մաքրում՝ կախված աղտոտման աստիճանից և
կիրառության պայմաններից:
T
T
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հոսանք պարունակող մասերի հետ շփում. առկա
է կյանքին սպառնացող վտանգ հոսանքահարման
հետևանքով
Հոսանք պարունակող մասերի հետ շփումը կարող
է մահվան կամ ծանր մարմնական վնասվածքների
հանգեցնել:
f Վարդակից հանեք լիցքավորման մալուխը:
f Խրոցակները և վարդակները հեռու պահեք
խոնավությունից և հեղուկներից:
f Մի՛ օգտագործեք մաքրող միջոցներ:
f Լիցքավորման մալուխը մաքրեք չոր կամ ջրով
թեթևակի թրջած լաթով:
Հեռացումը
Լիցքավորման մալուխը չի թույլատրվում հեռացնել
կենցաղային աղբի հետ միասին:
f Հանձնեք այն օգտագործված էլեկտրական և
էլեկտրոնային սարքերի վերամշակման ընդհանուր
հավաքման կետերում:
f Հարցերի դեպքում դիմեք վաճառքի
ներկայացուցչին կամ աղբի հեռացման
կազմակերպությանը:
82
Tabla de contenido
loading

Productos relacionados para Mennekes 36213

Este manual también es adecuado para:

362923624736245

Tabla de contenido