Cybex Platinum SIRONA Z i-SIZE Guía De Usuario página 151

Ocultar thumbs Ver también para SIRONA Z i-SIZE:
Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 40
13. Ստուգեք, թե արդյոք հիմքի վրա Նստատեղի կողպման ցուցիչը )12(
ԿԱՆԱՉ է։
14. Հնարավոր լավագույն պաշտպանությունն ապահովելու
համար ակտիվացրեք Կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը )ԿԳՊ( )13( տրանսպորտային միջոցի դռան
ուղղությամբ մեքենայի նստատեղի կողմում: Սա անելու համար սեղմեք
ԿԳՊ Արձակման կոճակը )14(։
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է նաև օգտագործել առանց
��
ԿԳՊ-ի, եթե տրանսպորտային միջոցում բավարար տարածք չկա:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՑ ՀԱՆՈՒՄԸ
1. Նստատեղը հիմքից արձակելու համար սեղմեք Նստատեղի արձակման
կանաչ կոճակը )15( և միաժամանակ դեպի վեր ձգեք Նստատեղի
արձակման վերին կոճակը )16(։
2. Նստատեղը մի փոքր թեքեք և բարձրացրեք այն հիմքից:
3. Բացեք ISOFIX-Կողպող փականները )7( երկու կողմերում՝ սեղմելով
ISOFIX-Արձակման կոճակները )6( և միևնույն ժամանակ դրանք հետ
քաշելով:
4. Դուրս քաշեք Հիմքը )2( ISOFIX-Ամրացման կետերից )8(:
5. Հանեք Հիմքը )2( և հետ սահեցրեք ISOFIX-Կողպող փականներն )7(
ամբողջովին դեպի փոխադրման դիրքերը:
6. Հրեք Տելեսկոպիկ «ոտնակը» )3( դեպի հետ՝ սկզբնական դիրքին և
հետո ներս ծալեք այն, որպեսզի խնայեք տարածություն:
7. Եթե օգտագործում եք Base Z, կարևոր է ամբողջությամբ ծալել
Տելեսկոպիկ «ոտնակը», որպեսզի ձայնային ազդանշանն անջատվի:
Հիմքի ստորին հատվածում նշված է Տելեսկոպիկ «ոտնակի» կայանման
դիրքը )17(՝ ոտքը ճիշտ դիրքում պահելու համար։
ԳԼԽԱԿԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Կարգավորվող Գլխակալը )18( կարելի է կարգավորել՝ օգտագործելով
Գլխակալի կարգավորման բռնակը )19( Գլխակալի )18( հետևի մասում:
Գլխակալը կարգավորելիս ստուգեք, որ 2 սմ-ից )մոտավոր. 2 մատ
լայնություն( ավելի հեռավորություն չմնա երեխայի թիկունքի և գլխակալի
միջև:
ՊՏՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Պտտման գործառույթը հասանելի է միայն Base Z-ի հետ համատեղ: Քաշեք
Դիրքի կարգավորման բռնակը )20( նստատեղի առջևի մասում և բերեք այն
ուղղաձիգ դիրքի: Այժմ կարող եք պտտել նստատեղը։
Խորհուրդ ենք տալիս նստատեղը պտտելուց առաջ անջատել ԿԳՊ-ը:
��
Ձեր ուղևորությունն սկսելուց առաջ համոզվեք, որ նստատեղը պատշաճ
կերպով կողպված է։
ՊԱՌԿԱԾ ԴԻՐՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Նստատեղը պառկելու դիրքին հարմարեցնելու համար սեղմեք Դիրքի
կարգավորման բռնակը )20( մեքենայի նստատեղի առջևում:
Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել պառկելու համար ամենահարթ
��
դիրքը այն երեխաների համար, ովքեր դեռևս ի վիճակի չեն նստել
ինքնուրույն ուղիղ դիրքում:
Միշտ համոզվեք, որ մեքենայի մանկական նստատեղը լսելի կերպով է
��
ամրանում, երբ կարգավորում եք այն պառկելու կամ նստելու դիրքում:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ
1. Պտտեք նստատեղը նստարանի ուղղությամբ )հնարավոր է միայն, եթե
կիրառվում է Base Z-ը(:
2. Սեղմեք Գոտու կարգավորման կոճակը )21( և միևնույն ժամանակ
քաշեք երկու Ուսագոտիները )22(, որպեսզի թուլացնեք դրանք:
3. Քանդեք Գոտու ճարմանդը )23(՝ ամուր սեղմելով կարմիր կոճակը:
4. Ճարմանդի լեզվակները )24( կարելի է այժմ միացնել պատյանի վրա
նշված հատվածներին մագնիսների օգնությամբ։
5. Ձեր երեխային դրեք մեքենայի նստատեղում` հարմարեցնելով հետույքը
հետնամասում:
6. Ուսագոտիներն )22( ամրացրեք անմիջապես Ձեր երեխայի ուսերի
վրայով:
7. Տեղադրեք Ճարմանդի երկու լեզվակները )24( միասին և ամրացրեք այն
տեղում՝ Գոտու ճարմանդում )23(: Պետք է լսելի լինի «ՉԽԿՈՑԸ»:
8. Եթե օգտագործում եք SensorSafe-ով նստատեղ, փակեք ճարմանդը,
մինչև կլսվի «ՉԽԿՈՑԸ» և ներքև սահեցրեք փակ ճարմանդը դեպի
Գոտու ճարմանդը )23(:
9. Ամրացրեք Գոտկատեղի անվտանգության գոտիները )25( և հետո
քաշեք Կենտրոնական կարգավորման գոտու վրա )26(, որպեսզի
ամրացնեք Ուսագոտիներն այնպես )22(, որ դրանք հարմար լինեն Ձեր
երեխայի մարմնին:
Ամրագոտին պետք է այնպես ամուր հարմարեցվի, որ հնարավոր չլինի
��
ծալել գոտիներից որևէ մեկը:
HY
149
Tabla de contenido
loading

Tabla de contenido