Atos PROVOX Vega Manual Del Usuario página 73

Ocultar thumbs Ver también para PROVOX Vega:
Tabla de contenido
Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 20
• Առանցքի երկարության ընտրությունը
Ճիշտ երկարություն ընտրելու համար՝ որպես չափման գործիք կարող եք
օգտագործել Ձեր նախկին պրոթեզը:
Եթե նախկին պրոթեզի՝ շնչափողին հարող եզրից մինչև լորձաթաղանթն
ընկած տարածությունը չափազանց մեծ է, այսինքն (3 մմ/~0.12 դյույմ կամ
ավելի), ապա պետք է ընտրել ավելի կարճ պրոթեզ։
Եթե նախկին պրոթեզը շատ կիպ էր նստում, ապա պետք է ընտրել ավելի
երկար պրոթեզ:
Նշում՝ Provox Vega XtraSeal-ի առանցքը մոտավորապես 1 մմ-ով ավելի կարճ է,
քան նշված չափսը ընդլայնված էզոֆագիալ կափույրի պատճառով։
2.2 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
(Նկար 3-6)
Տեղադրեք ձայնային պրոթեզը
1.
ձայնային պրոթեզը պատշաճ ձևով տեղադրված է ներդրման ձողի վրա, շատ
լավ ամրեցված է, և, տեղադրման ձողի ծայրի հետ միասին, ամբողջովին
ներդրված է ձայնային պրոթեզի կապույտ օղակի մեջ (Նկար 3):
Ծալեք կերակրափողին հարող եզրը
2.
Փեղկավոր գործիքի միջոցով ստուգեք և համոզվեք, որ ներդրման ձողը
ճիշտ դիրքով է տեղադրված (ներդրման ձողը պետք է սեղմված լինի գործիքի
ներսումl):
3.
Փեղկավոր գործիքը սեղմեք երկու մատով (Նկար 4)։
4.
Փակցրե՛ք ներբեռնման խողովակը՝ փակ պահելով փեղկավոր գործիքը, ապա
պտտե՛ք նորբեռնող խողովակը, որպեսզի այն ֆիքսվի իր տեղում (Նկար 5).
Ներբեռնում
5.
Առաջ հրեք ներդրման ձողը, մինչև ձայնային պրոթեզը հավասարվի ներբեռնման
խողովակի տեսանելի օղակին (Նկար 6):
Հեռացրեք հին ձայնային պրոթեզը
6.
Հեռացրեք ներկայումս օգտագործվող (հին) պրոթեզը տրախեոէզոֆագիալ
բացվածքից՝ արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչով (առանց ատամների):
Որպես այլընտրանք՝ բժշկի որոշումով, կարելի է աքցանով բռնել պրոթեզի՝
շնչափողին հարող եզրը և կտրել այն: Պրոթեզի մնացած մասը ներս է հրվում
դեպի կերակրափող՝, այնուհետև այն անցնում է աղիների միջով: Այս մեթոդը
կիրառելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդի ունեցած բոլոր
աղիքային հիվանդություններն ու խնդիրները:
Նախապատրաստեք վզի բացվածքը (անհրաժեշտության դեպքում)
7.
Եթե դրա կարիքը կա, վզի բացվածքը կարող է լայնացվել՝ պրոթեզը տեղադրելու
համար: Դա պարտադիր գործողություն չէ, բայց կարող է հեշտացնել պրոթեզի
տեղադրումը այն հիվանդների մոտ, ում պարանոցի բացվածքը ունի ծռված
եզրեր կամ շատ նեղ է:
2.3 Տեղադրում, Անտերոգրադ փոխարինման
գործողություն
(Նկ. 7-10)
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ընդլայնված էզոֆագիալ կափույրով Provox Vega XtraSeal-ը
պետք է տեղադրել հետադարձ տեխնիկայի միջոցով՝ ապահովելու լրացուցիչ
ընդլայնված էզոֆագիալ կափույրի և էզոֆագիալ կափույրի տեղադրումը
էզոֆագիալ լուսանցքի մեջ։ Հետադարձ տեղադրումը նշանակում է, որ պրոթեզը
ամբողջությամբ տեղադրվում է կերակրափողում, այնուհետև հետ է բերվում
դեպի իր նախատեսված դիրքը:
1.
Հեռացրեք փեղկավոր գործիքը (անհրաժեշտության դեպքում)
Պրոթեզն ներբեռնման խողովակ հրելուց հետո, հեռացրեք փեղկավոր
գործիքը՝ այն բացելով և անջատելով ներբեռնման խողովակից (Նկար 7):
2.
Մուտք գործեք տրախեոէզոֆագիալ բացվածք
Ներբեռնման խողովակով բռնեք Provox Insertion System տեղադրման
համակարգը: Ներբեռնման խողովակի ծայրը զգուշորեն մտցրեք բացվածքի
մեջ: Զգույշ եղեք, եթե խոչընդոտի հանդիպեք: Եթե կա խոչընդոտ, ապա
տեղադրումը կարող է հեշտացվել լայնացման կամ քսուկի օգտագործման
միջոցով:
3.
Ներդրեք ձայնային պրոթեզը
Մի ձեռքով բռնեք ներբեռնման խողովակը, մյուս ձեռքով հրեք ներդրման
ձողը պրոքսիմալ բռնակի մակերեսի տակ (Նկար 8): Այս փուլում ձայնային
պրոթեզը լրիվ բացված է կերակրափողի մեջ (Նկար 9):
Եթե հետադարձ տեղադրումը կատարվում է փեղկավոր գործիքի օգնությամբ,
հրեք ներդրման ձողը՝ մինչև հասնեք դիստալ բռնակի մակերեսին (Նկար 10):
Այս փուլում ձայնային պրոթեզը լրիվ բացված է կերակրափողի մեջ (Նկար 9):
4.
Բաց թողեք ձայնային պրոթեզը
Քաշեք ներբեռնման խողովակը՝ անմիջապես դուրս հանելով պարանոցի
բացվածքից: Պրոթեզը մնում է պարանոցի բացվածքի մեջ, ամուր փակցված
ներդրման ձողին: Բռնեք շնչափողին հարող եզրը՝ արյունահոսությունը
կանգնեցնող սեղմիչով (առանց ատամների) և քաշեք/պտտեք ձայնային
պրոթեզը՝ գցելող իր տեղը:
5.
Ավարտեք գործողությունը
Պրոթեզը ներդնելուց հետո ավարտեք գործողությունը, ինչպես նկարագրված
է ստորև՝ 2.5 բաժնում:
73
Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Provox xtraseal

Tabla de contenido