HYAENO KS1S խոհանոցային կշեռքը նախատեսված է տարբեր սննդամթերքի և փոքր իրերի քաշը որոշելու համար։
Տեխնիկական բնութագրեր
Լարումը՝ 4,5 Վ (DC), հզորությունը՝ 0,135 Վտ, սնուցման աղբյուրը՝ 3 մարտկոց × AAA 1,5 Վ: Չափման միջակայքը՝ 2 գ – 8 կգ: Կշռման քայլը՝ 1 գ։ Չափման
սխալը՝ ±0,5%: Չափման միավորներ՝ գրամ, միլիլիտր, ֆունտ, ունցիա, հեղուկ ունցիա: Պատյանի պաշտպանության աստիճանը՝ IPX2: BT 4.2:
Լիցքավորման ցածր մակարդակի ցուցիչ: Ծանրաբեռնվածության ցուցիչ: Ավտոմատ միացման/անջատման գործառույթ: Տարայի քաշը հանելու
գործառույթ: Միացում հավելվածին: Կառավարումը՝ մեխանիկական: Ճառագայթման հզորությունը ՝ +10 դԲմ / 10 մՎտ: Չափը (Ե×Լ×Բ)՝ 190×165×18 մմ:
Քաշը՝ 0,49 կգ:
Առաքման բովանդակությունը
AENO KS1S խոհանոցային կշեռք, մոդել AKS0001S (սուպեր սպիտակ գույն), AAA ձևի 3 (երեք) մարտկոց, օգտագործողի կարճ ուղեցույց, երաշխիքային
քարտ:
Սահմանափակումներ և զգուշացումներ
Զգուշորեն վարվեք կշեռքի ապակե մակերեսի հետ, խուսափեով վնասներից, ճաքերից և ճեղքվածքներից, քանի որ կոտրված ապակին կարող է
վնասվածքների պատճառ դառնալ: Վերահսկեք սարքի օգտագործումը երեխաների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող
անձանց կողմից: Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ: Կշեռքը տեղադրեք հարթ, հորիզոնական մակերեսի վրա՝ չափումների անճշտությունից
խուսափելու համար: Սարքը մի բեռնեք առավելագույն թույլատրելի քաշից ավելի: Եթե սարքը երկար ժամանակ չի օգտագործվում, հանեք մարտկոցները
և պահեք դրանք երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում: Խուսափեք սարքի վրա ջրի կամ այլ հեղուկների ընկնելուց: Սարքը մաքրելուց
առաջ հանեք մարտկոցները: Սարքի պատյանի վրայի աղտոտվածությունը պետք է հեռացվի թրջած անձեռոցիկով: Ուժեղ աղտոտվածության դեպքում
անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ կաթեցրեք։ Մաքրումից հետո մակերեսը մանրակրկիտ սրբեք չոր անձեռոցիկով: Մի օգտագործեք
հղկող կամ ագրեսիվ մաքրող միջոցներ և լուծիչներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն Արգելվում է սարքը ջրի մեջ ընկղմել: Արգելվում է սարքը կամ դրա որևէ մասը լվանալ հոսող ջրի տակ կամ աման լվացող մեքենայի
մեջ:
Պայմանական նշաններ (տես նկար a)
(1) – կոճակ «UNIT» («Չափման միավոր») – չափման միավորների փոփոխություն$ (2) – կոճակ «TARE» («Տարա») – միացնել / անջատել կշեռքը և
զրոյացնել էկրանը՝ տարայի քաշը հանելու համար$ (3) – էկրան
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Սարքը փաթեթից հանեք և սրբեք դրա մակերեսները թաց անձեռոցիկով: Չորացրեք: Բացեք մարտկոցի բլոկի կափարիչը (նկ. b) և տեղադրեք 3 (երեք)
AAA (1,5 V) մարտկոցներ՝ պահպանելով ճիշտ բևեռականությունը: Փակեք մարտկոցի բլոկի կափարիչը: Սարքը տեղադրեք կայուն, հարթ մակերեսի վրա:
Սեղմեք «TARE» («Տարա») (2) կոճակը: Էկրանին կհայտնվի «0 g» («զրո գրամ»):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Կշեռքը նաև ավտոմատ կերպով կմիանա, եթե դրա մակերեսին ապրանք դրվի:
Այնուհետև անհրաժեշտ է ընտրել չափման միավորը: Դրա համար մի քանի անգամ սեղմեք «UNIT» («Չափման միավոր») կոճակը (1): Յուրաքանչյուր
սեղմումից հետո էկրանին կցուցադրվի չափման ընթացիկ միավորը. «g»՝ գրամ, «lb:oz»՝ ֆունտ, «oz»՝ ունցիա, «fl:oz»՝ հեղուկ ունցիա, «ml»՝ միլիլիտր:
Ընտրված պարամետրերը պահվում են ընթացիկ կշռման և սարքի հետագա միացումների համար: Մարտկոցները հանելիս կարգավորումները չեղվում են:
Սարքի շահագործումը
Ապրանքը դրեք սարքի մակերեսին։ Էկրանը ցույց կտա ապրանքի քաշը ընտրված չափման միավորում:
Եթե ցանկանում եք իմանալ ապրանքի քաշն առանց դրա տարայի (ափսեի, բաժակի կամ կոնտեյների), նախ կշեռքին դրեք տարան և «TARE» («Տարա»)
(2) կոճակը սեղմելով զրոյացրեք էկրանը: Դրանից հետո ապրանքը դրեք կամ լցրեք տարայի մեջ։ Էկրանը ցույց կտա ապրանքի քաշը:
Սարքն անջատելու համար 3 վայրկյան սեղմած պահեք «TARE» («Տարա») (2) կոճակը կամ սպասեք, որ սարքն ավտոմատ կերպով անջատվի: Սարքն
ավտոմատ կերպով անջատվում է, եթե մեկ րոպեից ավելի չի օգտագործվում:
Միացում AENO բջջային հավելվածին
Ներբեռնեք AENO բջջային հավելվածը Google Play-ից կամ App Store-ից և գրանցեք նոր հաշիվ (կամ մուտք գործեք գոյություն ունեցող):
• Միացրեք սարքը՝ սեղմելով (2) կոճակը: Տեղադրեք սմարթֆոնը հնարավորինս սարքին մոտ
• Հավելվածի գլխավոր էկրանին հաջորդաբար սեղմեք «+» և «Ավելացնել սարքը»:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Սմարթֆոնի վրա որևէ գործառույթ միացնելու մասին համակարգային հարցումներ հայտնվելիս, կատարեք դրանք:
• «Ավելացնել սարք» էկրանին «Սարքի հայտնաբերում» տողում սեղմեք «Ավելացնել»:
• Բացվող պատուհանում սարքի անվան դիմաց սեղմեք «+»: Այնուհետև սեղմեք «Պատրաստ է» կոճակը:
• Սպասեք մինչև կհայտնվի «Սարքը հաջողությամբ ավելացվեց» հաղորդագրությունը:
Այժմ դուք կկարողանաք դիտել կշռված ապրանքների մասին տեղեկությունները AENO հավելվածում: Հավելվածի հնարավորությունների մասին
լրացուցիչ տեղեկությունները տես aeno.com/documents կայքի օգտագործողի ձեռնարկի ամբողջական տարբերակում:
Հնարավոր անսարքությունների վերացում
• Սարքը չի միանում: Մարտկոցները բացակայում են կամ լիցքաթափված են, կամ դրանց տեղադրման ժամանակ բևեռականությունը չի պահպանված:
Լուծում. տեղադրեք լիցքավորված մարտկոցները մարտկոցի բլոկի մեջ (նկ. b), պահպանելով բևեռականությունը:
• Սարքը ցույց է տալիս պատահական արժեքներ կամ ավտոմատ կերպով չի անջատվում: Հնարավոր պատճառ՝ ծրագրային ապահովման սխալ: Լուծում.
Հանեք մարտկոցները 10 վայրկյանով, ապա նորից տեղադրեք դրանք: Միացրեք սարքը: Այնուհետ կշեռքը պետք է ճիշտ աշխատի:
Էկրանի վրա ցուցադրվող սարքի սխալ աշխատանքի կոդերը: Lo – սնուցման աղբյուրի ցածր լիցքավորման մակարդակ; Err – ապրանքի
առավելագույն թույլատրելի քաշը գերազանցվել է;
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն Եթե հնարավոր շտկումներից ոչ մեկը չի օգնել լուծել ձեր խնդիրը, դիմեք մատակարարին կամ սպասարկման կենտրոնին: Մի
ապամոնտաժեք սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
ASBIS Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում վերափոխել սարքը և ուղղումններ ու փոփոխություններ կատարել սույն փաստաթղթում՝ առանց օգտատերերի նախնական ծանուցման:
Երաշխիքային ժամկետը և ծառայության ժամկետը – 2 տարի ապրանքի գնման օրվանից:
Տեղեկություններ արտադրողի մասին՝ ASBISc Enterprises PLC, Iapetou, 1, Agios Athanasios, 4101, Limassol, Cyprus (Կիպրոս): Պատրաստված է Չինաստանում: Սարքի արդի տեղեկությունները և մանրամասն
նկարագրությունը, ինչպես նաև միացման հրահանգները, հավաստագրերը, որակի և երաշխիքի վերաբերյալ պահանջներ ընդունող ընկերությունների մասին տեղեկությունները հասանելի են ներբեռնման համար
aeno.com/documents հղումով: Նշված բոլոր ապրանքային նշանները և դրանց անունները իրենց համապատասխան սեփականատերերի սեփականությունն են:
aeno.com/documents
15