Preface
Այս փաստաթղթում նկարագրվում են հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են
Oracle MICROS Tablet 721P-ն օգտագործել սկսելու համար։ Լրացուցիչ
տեղեկատվության համար տե՛ս Oracle MICROS Tablet 700 շարքի Տեղակայման
ուղեցույցը։
Օգտագործողների շրջանակը
Այս փաստաթուղթը նախատեսված է Oracle MICROS Tablet 721P օգտագործողների
համար։
Հաճախորդների տեխնիկական աջակցություն
Oracle-ի Հաճախորդների տեխնիկական աջակցության բաժին դիմելու համար մուտք
գործեք My Oracle Support կայքը՝ https://support.oracle.com։
Փաստաթղթեր
Oracle MICROS ապարատային արտադրանքի փաստաթղթերը, ներառյալ այս
Համառոտ տեղեկատու ձեռնարկի թարմացումները, հասանելի են Oracle-ի
Օգնության կենտրոնում՝ http://docs.oracle.com/en/industries/food-beverage/։
ՀԴՀ հայտարարագիր
Այս սարքը համապատասխանում է ՀԴՀ Կանոնների 15-րդ մասի պահանջներին։
Սարքը շահագործելիս պետք է նկատի ունենալ հետևյալ երկու պայմանները՝ (1) այս
սարքը չի կարող կրիտիկական խանգարման պատճառ դառնալ, և (2) այս սարքը
պետք է ընդունի ստացվող ցանկացած խանգարում, ներառյալ հնարավոր
անցանկալի գործողության հանգեցնող խանգարումը:
Հայտարարագիր արտոնագրի մասին
Oracle MICROS Tablet 700 շարքի Արտոնագրման տեղեկատվություն օգտագործողի
ձեռնարկը կազմում է արտադրանքի փաստաթղթերի բաղկացուցիչ մասը՝ ըստ ձեր
Oracle-ի արտոնագրման համաձայնագրի պայմանների, և նախատեսված է օգնելու
հասկանալ ծրագրի թողարկումները, իրավունք տվող փաստաթղթերը,
սահմանափակումները, նախապայմանները, հատուկ արտոնագրային իրավունքները
և (կամ) առանձին արտոնագրված երրորդ կողմի տեխնոլոգիայի պայմանները, որոնք
վերաբերում են Oracle արտադրանքին։ Այն ամբողջապես հասանելի է Oracle-ի
Օգնության կենտրոնում։
Անվտանգության և համապատասխանության
հայտարարագիր
Oracle MICROS Սարքակազմի անվտանգության և համապատասխանության
ուղեցույցը տրամադրում է տեղեկություններ արտադրանքի անվտանգության և
տեխնիկական պահանջներին համապատասխանության մասին։
Preface
iv