ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Sirona S2 i-Size
Sirona S2 i-Size
UN R129/03
i-Size universal ISOFIX
61-105 cm
Չափսերը՝ 61-105 սմ
max. 18 kg
Քաշը՝ առավել. 18 կգ
030017
UN Regulation
No. 129/03
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Sirona S2 i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր
մեքենայի մեջ մանկական նստատեղը տեղադրելը, և մշտապես պահեք
Օգտագործման ուղեցույցը ձեռքի տակ՝ համապատասխան խցիկում։
ԿԱՐևՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
ձևափոխել կամ ինչ-որ բան ավելացնել մեքենայի մանկական
նստատեղին:
•
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է օգտագործել մեքենայի մանկական
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուցեցույցում:
•
Մի՛ օգտագործեք շարժման ուղղությամբ դիրքը նախքան երեխայի
15 ամսականը և 76 սմ հասակը:
•
Մեքենայի այս մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
•
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել մեքենայի մանկական նստատեղը
առջևի ուղևորի նստատեղի վրա, որի առջևի անվտանգության
բարձիկն ակտիվ է:
•
Օգտագործման ուղեցույցում նկարագրվածից և երեխայի համար
պասիվ անվտանգության համակարգում նշվածից բացի մի՛
օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
•
Ամրագոտու վրայի գոտկատեղի անվտանգության գոտիները պետք է
հնարավորինս ցածր ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը, որպեսզի
պատահարի դեպքում օպտիմալ ազդեցությունն ապահովվի:
Germany
•
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ հինգ կետանոց
ամրագոտին ճիշտ հարմարեցված է և ամուր գրկում է երեխայի
մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
•
Մեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ տեղադրված և
ամրացված լինի տրանսպորտային միջոցի ներսում, նույնիսկ երբ այն
ընթացքի մեջ չէ:
•
Տելեսկոպիկ «ոտնակը» պետք է մշտապես անմիջական կոնտակտի մեջ
լինի տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր տրանսպորտային
միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում, անպայման կապ
հաստատեք տրանսպորտային միջոցի արտադրողի հետ, որպեսզի
համոզվեք, որ տրանսպորտային միջոցի հատակը կարող է պահել
տելեսկոպիկ «ոտնակը»:
•
Վարելիս մեքենայի նստատեղը միշտ պետք է կողպված լինի դեպի հետ
կամ շարժվելու ուղղությամբ դիրքերում:
•
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
•
Ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա, որն առկա է տրանսպորտային
միջոցում, պետք է միշտ ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող
են ընկնել տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել
մահացու վնասվածքներ:
•
Մեքենայի մանկական նստատեղը երբեք չպետք է օգտագործել
առանց նստատեղի ծածկույթի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան է օգտագործվում, քանի որ պատյանը գլխավոր
տարր է, որը հնարավոր է դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:
•
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում:
•
Երեխաների համար պասիվ անվտանգության այս համակարգի մասերը
կարող են տաքանալ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը
ենթարկվելիս և կարող են այրել Ձեր երեխայի մաշկը: Պաշտպանեք
Ձեր երեխային և մեքենայի նստատեղն արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
HY
119