Mitsubishi Electric MAC-100FT-E Manual De Instrucciones / Manual De Instalación página 181

Ocultar thumbs Ver también para MAC-100FT-E:
Tabla de contenido
Բովանդակություն
1. Անվտանգության նախազգուշացումներ . ................................................................................................................................... 1
2-րդ և հետագա բաժինների համար դիտե՛ք կայքը:
Plasma Quad Connect-ի մասին
● Որոշ սենյակային օդորակիչներ չեն կարող միացվել Plasma Quad Connect- ին:
Համոզվեք, որ սենյակային օդորակիչը կարող է օգտագործվել՝ նախքան այն կցելը:
1. Անվտանգության նախազգուշացումներ
● Ծանոթացեք անվտանգության բոլոր
նախազգուշացումներին նախքան այս սարքն
օգտագործելը:
● Այս ձեռնարկը պարունակում է անվտանգության
կարևոր նախազգուշացումներ:
Հետևեք հրահանգներին:
[Տեղադրման վերաբերյալ նախազգուշացումներ]
(Ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ լուրջ վնասվածքների կամ մահվան:)
■ Plasma Quad Connect-ը չպետք է տեղադրի վերջնական
շահագործողը, այն նախատեսված է միայն
մասնագետի կողմից տեղադրվելու համար:
Ոչ պատշաճ տեղադրումը կարող է հանգեցնել հրդեհի,
էլեկտրահարման կամ վնասման/ջրի արտահոսքի՝
Plasma Quad Connect-ի վայր ընկնելու դեպքում:
Խորհրդակցեք մատակարարի հետ, ումից գնել եք
բլոկը, կամ դիմեք մասնագիտացված տեղադրողի:
■ Plasma Quad Connect-ը պետք է ապահով տեղադրվի`
կից ներկայացվող տեղադրման հրահանգներին
համապատասխան:
Ոչ պատշաճ տեղադրումը կարող է հանգեցնել
հրդեհի, էլեկտրահարման կամ վնասման՝ Plasma Quad
Connect-ի վայր ընկնելու դեպքում:
■ Բլոկը պետք է տեղադրվի այնպիսի տեղում, որը
կարող է դիմանալ դրա քաշին:
Եթե այն տեղադրվի այնպիսի տեղում, որը չի կարող
դիմանալ բլոկի քաշին, Plasma Quad Connect-ը կարող է
ընկնել և վնաս հասցնել:
■ Այնպես տեղադրեք, որ արտաքին ուժը և լարումները
էլեկտրալարերով չփոխանցվեն տերմինալային
միացմանը:
Ոչ պատշաճ միացումը և տեղադրումը կարող են
հանգեցնել կոտրման, ջերմության, ծխի կամ հրդեհի
առաջացման:
■ Ապահով կցեք կափարիչը Plasma Quad Connect-ի
բլոկին:
Եթե Plasma Quad Connect-ի բլոկի կափարիչը
ապահով կերպով կցված չէ, կարող է փոշի կամ
ջուր ներթափանցել, ինչը կհանգեցնի հրդեհի կամ
էլեկտրահարման:
Էջ 1, 2
● Plasma Quad Connect-ը տեղադրելուց հետո
շահագործողին տրամադրեք այս տեղադրման
ձեռնարկը: Խորհուրդ տվեք շահագործողներին պահել
այն ապահով վայրում՝ շահագործման հրահանգների
ձեռնարկի և սենյակային օդորակչի երաշխիքի հետ
միասին:
Ուշադրություն
■ Plasma Quad Connect-ի բլոկը պետք է միացված լինի
համապատասխան անվանական լարում ունեցող
հոսանքի աղբյուրին:
Անվանական լարումից ավելի բարձր լարում ունեցող
հոսանքի աղբյուրին միացնելը կարող է հանգեցնել
վնասի կամ հրդեհի:
■ Տեղադրման համար պետք է օգտագործվեն
Mitsubishi-ի բաղադրիչներ կամ նշված այլ
բաղադրիչներ:
Ոչ պատշաճ բաղադրիչը կարող է հանգեցնել հրդեհի,
էլեկտրահարման կամ վնասման/ջրի արտահոսքի՝
Plasma Quad Connect-ի վայր ընկնելու դեպքում:
■ Էլեկտրականության հետ կապված աշխատանքը
պետք է կատարվի որակավորված էլեկտրատեխնիկի
և/կամ լիազորված անձնակազմի կողմից` տեղական
կանոնակարգերին և տեղադրման ձեռնարկում
մանրամասն նկարագրված ցուցումներին
համապատասխան:
Շղթայի անբավարար հզորությունը կամ ոչ պատշաճ
տեղադրումը կարող է հանգեցնել էլեկտրահարման
կամ հրդեհի:
■ Այս սարքը նախատեսված չէ ցածր ֆիզիկական,
զգայական կամ մտավոր կարողություններով,
կամ փորձի և գիտելիքների պակասով (ներառյալ
երեխաներին) անձանց կողմից շահագործման համար,
եթե միայն նրանք չեն ուղղորդվում կամ սարքի
օգտագործման մասին հրահանգներ ստանում նրանց
անվտանգության համար պատասխանատու անձանցից:
■ Այս սարքը պետք է տեղադրվի էլեկտրական
լարերի վերաբերյալ ազգային կանոնակարգերին
համապատասխան:
■ Եթե հոսանքի լարը վնասվել է, այն պետք է փոխարինվի
արտադրողի, սպասարկող գործակալի կամ
նմանատիպ որակավորում ունեցող մասնագետների
կողմից՝ վտանգներից խուսափելու համար:
hy
HY-1
Tabla de contenido
loading

Tabla de contenido